Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ա՛յ Պավլեի կանչվորներ, ձեզ այդ ո՞վ է ԵՄ-ում սպասում

Ա՛յ Պավլեի կանչվորներ, ձեզ այդ ո՞վ է ԵՄ-ում սպասում
27.06.2024 | 22:27

Բազազ Արտեմ դարձած մեծարգո Ոսկե աքաղաղներ, ՀՀ խորհրդարանում, ԵՄ -ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին լսումներ կազմակերպելու փոխարեն, լսումներ անցկացրեք Լոռու մարզում տեղի ունեցած աղետի պատճառների ու Դեբետ գետի ռազմավարական նշանակության մասին:

Օրենք ընդունեք Դեբետի մասին:

Ա՛յ Պավլեի կանչվորներ, ձեզ այդ ո՞վ է ԵՄ-ում սպասում, կամ այդ ի՞նչ տնտեսական բազիսով եք ԵՄ գնում:

Ինչքան էլ ժամանակին, ռազմա-բժշկական հանձնաժողովի կողմից կատարյալ ապուշ լինեք ճանաչված, այսօր դուք եք էս երկրի կառավարիչներն ու կուսակցապետերը:

Ա՛յ, ձեր…

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ